Երեկ ԱԺ քառօրյայի վերջին նիստը տապալվել է` քվորումի բացակայության պատճառով: Սա սովորական երևույթ է մի խորհրդարանի համար, որի պատգամավորների զգալի մասը հետաքրքրված է ամեն ինչով` բացի օրենսդրական գործունեությունից:
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», «Ելք», «ՀԱԿ-ՀԺԿ», «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան» դաշինքները:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն կանի առաջիկայում, ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մանրամասներ կհաղորդի փետրվարի 16-ից հետո:
Օլիգարխների եւ քրեականների հետ խորհրդարանական ընտրություններից մենք ոչ մի լավ բան չենք սպասում՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք՝ Աժ նիստում հայտարարեց Աժ փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ ընտրությունների օրվա փոփոխության հարցը կքննարկվի փետրվարի 17-ից հետո, երբ ավարտվեն քաղաքական ուժերի կողմից ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը և պարզ լինի, թե որ ուժերն են մտադիր մասնակցել ԱԺ ընտրություններին՝ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում հայտարարեց, թե հասկանալի է, որ 2017-ն է, նախընտրական շրջան է, և ամբոխահաճո ինչ-որ հայտարարություններ պիտի արվեն Ազգային ժողովում:
2020 թ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը պայմանագիր չէ:
Պատերազմը դադարեցնելու պարտավորություն է :
Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ ՝ պահանջատեր, Ադրբեջան և պարտատու՝ Հայաստան:
Եվ պատերազմը իր հեղինակությամբ դադարեցնող միջնորդ՝ Ռուսաստան:
Հայաստանն իր ստորագրությամբ պարտավորվել է կատարել այն պահանջները, որոնք պահանջում է Ադրբեջանը...